HOT TOUR

Կապ

Արկածային

Արկածային տուր Հայաստանում` իրականացրեք ձեր մանկության երազանքը

Արկածային տուր Հայաստանում` անմատչելի լեռների մագլցում և խոր ձորերի հաղթահարում, թռչքներ աներևակայելի բարձունքից, մենամարտ անսանձելի ալիքների հետ, առագաստանավերով մրցավազք քամու հետ…

Մեզանից ո±վ երեխա ժամանակ չի երազել Ժյուլ Վեռնի, Դանիել Դեֆոյի հերոսների հետ նոր մայրցամաքներ ու երկրներ բացահայտելու, օվկիանոսներով նավարկելու, գանձեր որոնելու, ծովահենների հետ մենամարտելու մասին: Վերջերս ամերիկյան National Geographic կազմակերպությունը կատարել է վիճակագրություն տուրիզմի վերաբերյալ, և պարզ է դարձել, որ արկածային, էքստրեմալ տուրիզմի լավ պայմաններ ունեցող երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 3-րդ տեղը:

Արկածային տուր Հայաստանում փաթեթը անվախ, ազատասեր, արկածախնդիր ճամփորդների համար է, ում համար դժվարություններ հաղթահարելը նոր տպավորությունների ու դրական հույզերի, նոր բացահայտումների առիթ է:
Արկածային զբոսաշրջության ընթացքում դուք տարբեր իրադարձությունների ու դեպքերի ոչ միայն ականատեսն եք լինում, այլ մասնակիցը: Լուսանկարչական որս, որի ընթացքում կարող եք լուսանկարել <<Կարմիր գրքի>> էջերում հայտնված կենդանիներին, որոնցից շատերը էնդեմիկ են համարվում Հայաստանի համար ու բարձունքներում ճախրող հսակայական թռչունների, լեռնամագլցում դեպի անկրկնելի գեղեցկությամբ աչքի ընկնող, բարձրաբերձ լեռնագագաթները, ձիերով զբոսարշավ Հայաստանի դեռևս լիովին չբացահայտված կածաններով ու խիտ անտառներով, գանձերի որոնում հնագույն քաղաքակրթությունների կացարան եղած տարածքներում, խոր ձորերով խմբային արշավներ` անիմանալին բացահայտելու հետքերով, առագաստանավերով մրցարշավ կամ փոքր շրջագայություն զբոսանավով գեղատեսիլ Սևանա լճում, որը համարվում է աշխարհի քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի մեծ լճերից մեկը: Մեր կազմակերպության հմուտ ուղեկցողների օգնությամբ, դուք կհաղթահարեք տարբեր դժվարության երթուղիներ, որոնք անցնում են կուսական խիտ անտառներով, լեռնային գոտիներով, անդնդախոր կիրճերով և հորդառատ լեռնային գետերով:

Մեր կազմակերպությունը զբոսաշրջության ոլորտում հասցրել է փորձառություն և վարկանիշ ձեռք բերել և դրա շնորհիվ մենք մեր հյուրերին երաշխավորում ենք դրական հույզերով ու անկանխատեսելի զգացողություններով արկածային տուր Հայաստանում:

Արկածային զբոսաշրջության մեր ծրագրում ներառված են արշավներ դեպի Հայաստանի քարանձավները, որոնք յուրօրինակ պատմամշակութային կոթողներ են: Այդ քարանձավները բազմաթիվ գաղտնիքներ են թաքցնում: Բայց տարբեր տարիների կատարած պեղումների արդյունքում այդ գաղտնիքներից շատերը բացահայտվել են` ջրի երես հանելով ապշեցուցիչ փաստեր հայ ազգի հնության և հնագույն հայկական զարգացած քաղաքակրթությունների մասին:

Բազմաթիվ հազարամյակներ գործող այդ ընդարձակ նախնադարյան բնակավայրերը պարբերաբար ուսումնասիրվում են և հետազոտողները նորանոր զարմանալի անակնկալների են հանդիպում, որոնցից շատերը կարող եք տեսնել նաև դուք` արկածային տուր Հայաստանում փաթեթով մեր երկիր այցելելով:

Մագելի քարանձավը Հայաստանում ամենամեծերից է։ Այստեղ, համեմատաբար ավելի նոր շրջանի գտածոները թվագրված են մ.թ. 10-14-րդ դարերին։ Մոզրովի քարանձավը Հայաստանի քիչ հայտնի բնական հրաշքներից մեկն է: Այն գտնվում է Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքի մոտ: Քարանձավը հայտնաբերվել է 30 տարի առաջ Մոզրով գյուղ տանող ճանապարհի կառուցման ժամանակ:

Լաստիվերի քարանձավը երկհարկ է, գտնվում է Խաչաղբյուր գետի հիասքանչ ձորում: Քարանձավում, XIII-XIVդդ. մոնղոլական արշավանքների ժամանակ ապաստան է գտել տեղի բնակչությունը: Արենի Քարանձավը կարելի է ասել, պաշտամունքային-ծիսական համալիր է, ուր կան թաղման վայրեր: Այս քարանձավում է 2008 թ. հայտնաբերվել աշխարհում ամենահին՝ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը:

Արկածային տուր Հայաստանում փաթեթը ներառում է նաև հեռավոր արշավներ դեպի Հայաստանի գեղատեսիլ ջրվեժները` Թռչկանի, Շաքիի, Որոտանի, Ջերմուկի, որոնք կարելի է բնության հրաշալիք համարել և յուրաքանչյուրի մասին հայ ժողովուրդը լեգենդներ է հյուսել:

Մեր ընկրությունը ձեր հաճելի ու արդյունավետ հանգիստը կազմակերպելուց բացի կարող  է հոգալ նաև մատչելի թռիչքներ դեպի Հայաստան կազմակերպելու մասին:

Ամրագրում
Անուն (*)
Invalid Input
Ազգանուն (*)
Invalid Input
Հասցե (*)
Invalid Input
Հեռախոս
Invalid Input
Էլ. փոստ (*)
Invalid Input
Տուր (*)
Invalid Input
Ամսաթիվ
Invalid Input
Invalid Input
Հյուրանոց
Invalid Input
Սենյակների քանակը
Invalid Input

Invalid Input