HOT TOUR

Կապ

Գիշերակաց և նախաճաշ

Գիշերակաց և նախաճաշ Հայաստանում` ձեր նախընտրած հյուրանոցում

Գիշերակաց և նախաճաշ Հայաստանում` հարմարավետ  և առաջնակարգ հյուրանոցներում, բնակարաններում, բնության գրկում հանգրվանած իջևանատներում, որտեղ ձեզ կառաջարկվի առողջ, էկոլոգիապես մաքուր և անարատ սնունդ:   

Հայաստանում հանգիստն ու արձակուրդը լիարժեք կազմակերպելու համար հարկավոր է մտածել հարմարավետ գիշերակացի և առողջ սնվելու մասին: Մեր ընկերությունը հոգացել է, որպեսզի ձեր գիշերակացը և նախաճաշը Հայաստանում կազմակերպվի լավագույն պայմաններում` բարձրակարգ հյուրանոցներում, բնակարաններում և բնության գողտրիկ գրկում հանգրվանած իջևանատներում:

Հայաստանում և հատկապես մայրաքաղաք Երևանում բազմաթիվ հյուրանոցներ կան, որոնք իրենց դռներն են բացել Հայաստանի հյուրերի համար: Լավագույն հյուրանոցներից է <<Մարիոթ>> հյուրանոցը, որտեղ ձեզ է սպասում բարձրագույն մակարդակի, բոլոր հարմարություններով ապահովված 24-ժամյա սպասարկում: Սիրալիր և բարեխիղճ աշխատողները կհոգան ձեր բոլոր կարիքները, որպեսզի դուք Հայաստանից հեռանաք լավագույն տպավորություններով: Հյուրանոցում գործում են նաև ժամանակակից մարզասարքերով կահավորված մարզասրահ և ՍՊԱ առողջարանային կենտրոն, որտեղ կկարողանաք լիցքաթափվել ու ձերբազատվել գերհոգնածությունից: Հյուրնացում գործում է նաև գերագար ինտերնետ:

Գիշերակացը և նախաճաշը Հայաստանում կամակերպելու լավագույն վայրերից է նաև <<Գոլդեն Թուլիփ>>  հյուրանոցը, որը գտնվում է Երևանի կենտրոնում` <<Շառլ ազնավուրի>> անվան գողտրիկ հրապարակում: Այն երևանցիների սիրելի զբոսավայրերից է: Հյուրանոցի շրջակայքում են գտնվում ռուսական դրամատիկական թատրոնը, <<Մոսկվա>> կինոթատրոնը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Հանրապետության հրապարակը: Հյուրանոցը կառուցված է յուրիօրինակ ոճով` ասես փոքրիկ քաղաք լինի քաղաքի մեջ, միևնույն ժամանակ համապատասխանում է միջազգային բարձր չափորոշիչներին: Այստեղ են սովորաբար հանգրվանում օտարերկրացի և սփյուռքահայ արվեստագետները, ահա ինչու հյուրանոցը թաթախված է արվեստի ոգով: Հյուրանոցում է գտնվում <<Ռոսինի>> ռեստորանը, որը 2008, 2009 թթ արժանացել է լավագույն հյուրանոցային ռեստորան մրցանակին: այստեղ մատակարարվում են արտասահմանյան և ազգային խոհացոների ամենահամեղ ճաշատեսակները, իսկ գլխավոր խոհարարն ազգությամբ իտալացի է:

Եվս մեկ հյուրանոց, որտեղ հնարավոր է բարձրագույն մակարդակով կազմակերպել ձեր գիշերակացն ու նախաճաշը Հայաստանում` << Անի պլազա>> հյուրանոցն է:, որը նույնպես գտնվում է Երևանի հենց կենտրոնում: Այն միևնույն ժամանակ բիզնես և զվարճանքի կենտրոն է, որտեղ կարելի է հետաքրքիր անցկացնել ազատ ժամանակը և բիզնես արդյունավետ գործարքներ կազմակերպել: Հյուրանոցից երկու քայլի վրա են Հայաստանի ազգային օպերան, հնագույն ձեռագրերի թանգարան Մատենադարանը, պատմամշակութային այլ վայրեր, ակումբներ, թատրոններ և կինոթատրոններ:

Հարմարավետ և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան հյուրանոցներ են նաև <<Էրեբունի>>, << Կոնգրես>>, << Royal Palace>> և այլ հյուրանոցները` վերանորոգված  և նորաոճ կահավորված սենյակներով, զվարճանքի, բիզնեսի և մարզական սրահներով, արհեստավարժ մասնագետների աշխատակազմով: <<Կոնգրես>> հյուրանոցը, շրջապատված է գեղեցիկ այգիներով, ինչը հյուրանոցի համար ապահովում է հանգիստ և էկոլոգիապես մաքուր միջավայր:

Իսկ եթե ուզում եք հեռու լինել մարդաշատ քաղաքի աղմուկից ու անհանգիստ անցուդարձից, եթե ուզում եք մեկուսանալ բնության էկոլոգիապես մաքուր գրկում` մեր ընկերությունն առաջարկում է ձեր գիշերակացն ու նախաճաշը Հայաստանում անցկացնել Հայաստանի մարզերում տեղակայված և սաղարթախիտ անտառներով շրջապատված իջևանատներում, որտեղ ժամանակակից և դասական կահավորանք ունեցող սենյակները ձեզ ընտրության լայն հնարավորություն են ընձեռում: Այդ իջևանատներում հնարավորություն ունեք նաև էկոլոգիապես մաքուր և անարատ մթերքներից պատրաստված նախաճաշ վայելելու, որը ոչ միայն սննդարար և վնասակար չէ ձեր օրգանիզմին, այլև աննկարագրելի համեղ ու օգտակար է` հագեցած վիտամիններով ու անհրաժեշտ հանքանյութերով: Այնպես որ Հայաստանում ձեր հանգիստն անցկացնելու ժամանակը կարող եք օգտագործել նաև օրգանիզմն ամրապնդելու և սննդարար նյութերով հարստացնելու համար:

Գիշերակացն ու նախաճաշը Հայաստանում կարող եք անցկացնել նաև Երևանում գտնվող վարձակալած բնակարաններում, որոնք նոր վերանորոգված են և կահավորված տնային լավագույն հանգստի համար անհրաժեշտ կահույքով ու սարքավորումներով, ճաշակով արված ներքին հարդարանքով: Դրանք գտնվում են մայրաքաղաքի հենց սրտում` շրջապատված երգող ու գունավոր շատրվաններով հայտնի Հանրապետության հրապարակով, օպերայի և բալետի ազգային շենքով, թանգարաններով, մշակույթի կենտրոններով, ակումբներով, գրավիչ զբոսայգիներով:

Մեր ընկերությունը գրանցված է Հայաստանի տուր օպերատորների ցանկում որպես իր հյուրերի մասին առավելագույնս հոգացող ընկերություն, որը ձգտում է իր հյուրերի հանգիստը դարձնել յուրօրինակ ու հնարավորինս տպավորիչ` լի հիշարժան իրադարձություններով, անակնկալներով, ջերմ զգացողություններով:

Ամրագրում
Անուն (*)
Invalid Input
Ազգանուն (*)
Invalid Input
Հասցե (*)
Invalid Input
Հեռախոս
Invalid Input
Էլ. փոստ (*)
Invalid Input
Տուր (*)
Invalid Input
Ամսաթիվ
Invalid Input
Invalid Input
Հյուրանոց
Invalid Input
Սենյակների քանակը
Invalid Input

Invalid Input