HOT TOUR

Կապ

Տուր օպերատորներ

Հայաստանի տուր օպերատորները

Հայաստանի տուր օպերատորները բազմաթիվ են: <<Վիպ թրավել>> ընկերությունն առանձնահատուկ ծառայություններ է առաջարկում իր հյուրերին` նոր մտահաղացումներով ու հետաքրքիր ծրագրերով:    

<<Վիպ թրավել>> ընկերությունը Հայաստանի տուր օպերատորների շարքում առաջարկում է մեր երկրում հանգսատանալու համար զբոսաշրջության տարբեր` պատմամշակութային, արկածային, ազգագրական, ագրոնոմիական, գյուղական, էկո և այլ տեսակների ամբողջական փաթեթներ: Որպես լրացուցիչ ծառայություն` <<Վիպ թրավել>>-ն առաջարկում է նաև կորպորատիվ և գործնական բնույթի շրջագայությունների սպասարկում:

Մենք հոգում ենք մեր հյուրերի հարմարավետ ուղևորությունը` առաջարկելով նաև դեպի Հայաստան և տարբեր ուղղություններով մատչելի գերով տոմսերի վաճառք, Հայաստանում շրջագայելու համար փոխադրամիջոցի տրամադրում, հյուրանոցներում, բնակարաններում և իջևանատներում մեր հյուրերի տեղակայումը, բազմալեզու զբոսավարի մատչելի ծառայություններ, հանդիպումներ հայ հայտնի մարդկանց հետ, հայկական ազգային երգարվեստի և պարարվեստի ուսուցանում:

Հայաստանի տուր օպերատորներից <<Վիպ թրավել>> ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. և զբոսաշրջության սպասարկման ոլորտում բազմամյա փորձ է ձեռք բերել: Գործունեության կարճ ժամանակահատվածում այն տեղ է գրավել Հայաստանի լավագույն գործակալությունների շարքում` ձգտելով բավարերլ ավելի ու ավելի բարձր պահանջներ և ուրույն տեղ զբաղեցնել հայկական զբոսաշրջային գործակալությունների շարքում: <<Վիպ թրավելը>> մասնագիտացած է թե արտագնա և թե ներգնա զբոսաշրջության ոլորտում: Այսօր մենք համագործացում ենք մի շարք օտարերկրյա հեղինակավոր կազմակերպությունների հետ և դրանցից շատերի պաշտոնական ներկայացուցիչն ենք Հայաստանում: Բայց ընկերությունն իր ներուժը կենտրոնացրել է նաև Հայաստանում ներգնա զբոսաշրջությունը զարգացման ավելի բարձր մակարդակի հասցնելուն նպաստելու համար: Հայաստանի տուր օպերատորների ցանկում <<Վիպ թրավելը>> սեփական ծրագրերն է մշակում` իր հյուրերին մյուս օպերատորների առաջարկած փաթեթներից ու ծառայություններից զգալիոներն տարբերվող և առավել բարձր որակով առանձնացող ծառայություն առաջարկելու համար: Իսկ դրա համար ամեն անգամ հաշվի ենք առնում մեր զբոսաշրջիկների հրապուրիչ առաջարկները և հետագայում դրանք ներառում ենք մեր փաթեթներում: Ինչպես նաև մեր փաթեթներում ներառում ենք մասնագիտական խմբերին հետաքրքրող տարատեսակ զբաղմունքներ` հնագիտական պեղումներ, մասնակցություն մարզական միջոցառումներին, ուսումնական տարբեր ծրագրերին, գորգագործության, ազգային երգի, պարի ուսուցում: 

Մենք սիրով ենք արձագանքում աշխարհասփյուռ հայերի և օտար զբոսաշրջիկների` Հայաստան այցելելու և աշխարհի հնագույն ազգություններից մեկի ավանդույթներին ու մշակույթին ծանոթանալու ցանկությանը և աշխատում ենք նրանց այցելությունը մեր երկիր դարձնել անմոռանալի և անկրկնելի:

Հայաստանի տուր օպերատորներից <<Վիպ թրավելն>> առաջարկում է Հայաստանում զբոսաշրջության տեսակների լայն ընտրություն` հաշվի առնելով հյուրերի ցանկություններն և ջանք չխնայելով նրանց այցելությունը Հայաստան առավելագույնը հետաքրքիր ու բազմաբովանդակ կազմակերպելու համար: Մեր ընկերությունը նորանոր ծրագրեր է մշակում Հայաստանում զբոսաշրջության զարգացման ոլորտում ուրույն ներդրում կատարելու և իր հյուրերին ամեն տարի նոր զբոսաշրջային առաջարկներ անելու համար: Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում մեր յուրաքանչյուր հաճախորդին: Մեր թիմը կազմված է մեծ պատասխանատվությամբ օժտված, փորձառու, հոգատար, բարեսիրտ և բանիմաց աշխատակիցներից, ովքեր իրենց գիտելիքներն ու ներուժն են ներդնում մեր հյուրերին գոհացնելու, նրանց ճամփորդությունը անվտանգ, ուսանելի և հետաքրքիր անցկացնելու, հնարավորինս շատ ուրախալի պահեր պարգևելու համար:

Մեր ընկերությունն իր ծառայություններից օգտվելու համար սահմանել է մրցունակ գներ`  Հայաստանի տուր օպերատորների հետ համեմատած: Մեր գները համապատասխանում են մեր առաջարկած ծառայությունների որակին այն տարբերությամբ, որ որակը ձգտում է հասնել առավելագույնին` հաստատուն գների դեպքում: Ի դեպ, մենք մեր հյուրերին առաջարկում ենք նաև մատչելի թռիչքներ դեպի Հայաստան` փնտրելով և գտնելով մեր այցելուների համար ուղևորատոմսերի ամենահարմար տարբերակը: Ժամանակ առ ժամանակ մեզ մոտ տարատեսակ ակցիաներ են կազմակերպվում, որոնք հնարավորություն են ընձեռում տոմսեր ձեռք բերել թեժ գներով: <<Վիպ թրավել>> զբոսաշրջային ընկերությունն իր հերթական հաճախորդներին է սպասում` նոր անակնկալներով ու զբոսաշրջային հետաքրքիր առաջարկներով:

Ամրագրում
Անուն (*)
Invalid Input
Ազգանուն (*)
Invalid Input
Հասցե (*)
Invalid Input
Հեռախոս
Invalid Input
Էլ. փոստ (*)
Invalid Input
Տուր (*)
Invalid Input
Ամսաթիվ
Invalid Input
Invalid Input
Հյուրանոց
Invalid Input
Սենյակների քանակը
Invalid Input

Invalid Input