HOT TOUR

Կապ

Արշավներ

Արշավներ և քայլարշավներ Հայաստանում

Արշավներ և քայլարշավներ Հայաստանում` մեր ընկերությունը զբոսաշրջիկներին առաջարկում է բացահայտել Հայաստանի գանձերը և արձակուրդն անցկացնել հնարավորինս հագեցած ու հետաքրքիր:

Ամռանը բոլորի մտքերը պտտվում են արձակուրդների ու հանգստի շուրջ: Իհարկե լիարժեք հանգիստ ասելով` յուրաքանչյուրը մի բան է հասկանում: Մեկի համար դա հինգաստղանի հյուրանոցն է` բոլոր հարմարություններով, մյուսի համար վրաններն ու գիշերային հավաքույթները` խարույկի շուրջ: Բայց  չենք սխալվի, եթե ասենք, որ լիարժեքորեն հանգստանալու համար մարդ պետք է կտրուկ փոխի միջավայրը: Գտնի այն, ինչի կարիքն ու պակասն ամենաշատն է զգում իր առօրյա կյանքում: Մենք մեր հյուրերին առաջարկում ենք արշավեր և քայլարշավներ Հայաստանում, որը ոչ միայն ձեր հանգիստը բնության գրկում անցկացնելու և քաղաքի թոհուբոհից կտրվելու լավ հնարավորություն է, այլև նոր ընկերներ ձեռք բերելու և նոր տպավորություններ ստանալու հրաշալի առիթ: Այդ արշավների ճանապարհները ձգվում են դեպի Հայաստանի բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնք լեռնային զանգվածների, խոր ձորերի և խիտ անտառների պատճառով անհասանելի են տրանսպորտի համար: Գիշերային վերելք` Հատիս սարի գագաթ, արշավներ դեպի Լաստիվերի, Ազոխի, Մոգրովի ու Մագիլի քարանձավներ, ժայռամագլցում, զբոսարշավ դեպի բնության դժվարմատչելի վայրերում թաքնված պատմամշակութային հուշարձաններ` Քոբայր, Հնեվանք, Լոռի բերդ, Դադիվանք...

Ահա թե որն է կատարյալ հանգիստը` փախուստ քաղաքակրթության բոլոր «բարիքներից», աղմկոտ ու իշխող քաղաքից, սովորական դարձած դեմքերից ու դեպքերից. բնության հետ համընթաց շնչելու և քեզ նրա մի մասնիկը զգալու հնարավորություն:

Ձեզ առաջարկելով արշավեր և քայլարշավներ Հայաստանում` երաշխավորում ենք Հայաստանի գողտրիկ բնության գրկում հաճելի ժամանցն ու լիարժեք հանգիստը` լի հետաքրքիր ու անվտանգ արկածներով, ձեզ մինչ այս անծանոթ ժողովրդի նիստուկացին, բարքերին ու ազգային սովորույթներին ծանոթանալու հնարավորությամբ:

Հայաստանն իր բնական պայմանների շնորհիվ շատ մեծ առավելություններ ունի զբոսաշրջության այս տեսակը զարգացնելու համար` սարեր, անտառներ, քարանձավներ, պատմական և մշակութային հուշարձաններ, ազգային հետաքրքիր ավանդույթներ: Մեզ հետ արշավների եկող արտասահմանցիները հիանում են, երբ գյուղում թոնրի հաց են ճաշակում, տեսնում են, թե ինչպես են մարդիկ հաց թխում, իրենք էլ հաճախ մասնակցում են այդ արարողությանը և խոստովանում, որ երբեք այդքան համեղ հաց չեն կերել, մեղվի փեթակից մեղր են քամում և համտեսում էկոլոգիապես մաքուր և բազում օգտակար, բուժիչ հատկություններով օժտված այդ մթերքը:

Արշավներ և քայլարշավներ Հայաստանում կարող են նախաձեռնել ոչ միայն ակտիվ հանգստի սիրահարները, այլ բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն բնության և ազգագրության նկատմամբ: Մեր ցանկացած ճանապարհորդություն սովորաբար վերածվում է արկածներով և բազում բացահայտումներով լի ուխտագնացության, որի նպատակն է ճանաչել Հայաստանը, մոտ լինել այդ երկրի բնությանը, լիցքավորվել բնության կենսական ուժով և միևնույն ժամանակ չվնասել բնությունը, ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել պատմական, մշակութային և ազգային արժեքների վրա և մեր հյուրընկալությամբ ու բարյացակամությամբ օտարին սիրել տալ Հայաստանն ու հայ մարդուն:

Օգտվելով մեր արշավեր և քայլարշավներ Հայաստանում ծառայությունից` նաև կծանոթանաք մեր կենդանական ու բուսական աշխարհին, որը նույնքան հարուստ է, որքան մեր մշակույթն ու պատմությունը: Հայաստանի կենդանական աշխարհը շատ բազմազան է: Հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ: Շատ կենդանատեսակներ հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին: Օրինակ, հայկական վայրի ոչխարը, բեզոարյան այծը, կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը: Տարածված կենդանիներից են գայլը, արջը, նապաստակը, վարազը, չախկալը, աղվեսը և այլն: Թռչուններից են` արծիվը, բազեն, բուն, լորը, կաքավը: Կան նաև չղջիկներ, մկներ և այլ կրծողներ: Նախալեռնային շրջաններում տարածված են թունավոր օձերը: Հատկապես հայտնի է գյուրզան, որի խայթոցը մահացու է: Մեր արշավների ժամանակ հնարավորություն կունենաք հեռվից հետևելու այդ կենդանիների վարքին, բազմաթիվ հետաքրքիր լուսանկարներ և տեսագրություններ անել` չխաթարելով այդ կենդանիների հանգիստը:

Երկար քայլարշավից հետո մեր հյուրերին սպասում է վրաններով ճամբարը` բնության գողտրիկ տարածքում, բաց օդում, զովաբեր ջրի ափին: Իսկ երեկոյան խարույկի շուրջ կկիսվեք ձեր տպավորություններով նոր ընկերների հետ ու կհաղորդակցվեք հայկական մշակույթին` փորձելով երգել հայկական ազգային երգեր ու պարել լեռների ժողովրդի պարը:

Եթե արկածների սիրահար եք և քայլարշավները լիովին չեն բավարարում արկածների հանդեպ ձեր հետաքրքրությունը, ապա մեր ընկերությունն առաջարկում է օգտվել արկածային տուր Հայաստանում փաթեթից: Զբոսաշրջության այս տեսակը մեծ հեղինակություն է վայելում երիտասարդ ճամփորդների մոտ, ովքեր անսպասելի ու դժվարհաղթարահելի արկածների են որոնում: Այս հանգստի սիրահարների թիվը արագորեն աճում է: Հայաստանում առկա են բոլոր պայմանները և հնարավորություններ ակտիվ հանգիստը կազմակերպելու համար՝ լեռնագնացություն, ռաֆտինգ, հեծանվային արշավներ, դահուկային սպորտ, արագահոս գետեր և այլն:

Ամրագրում
Անուն (*)
Invalid Input
Ազգանուն (*)
Invalid Input
Հասցե (*)
Invalid Input
Հեռախոս
Invalid Input
Էլ. փոստ (*)
Invalid Input
Տուր (*)
Invalid Input
Ամսաթիվ
Invalid Input
Invalid Input
Հյուրանոց
Invalid Input
Սենյակների քանակը
Invalid Input

Invalid Input