HOT TOUR

Կապ

Մշակութային

Մշակութային տուր Հայաստանում` հեթանոսական աստվածների ու քրիստոնեության երկիր

Մշակութային տուր Հայաստանում նախաձեռնությունը ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու այն հնագույն մշակույթին, որ ստեղծվել է հեթանոսական հավատալիքների և քրիստոնեական ավանդույթների միախառնումից:
Մեր ընկերությունն առաջարկում է ձեզ բացառիկ ճանապարհորդություն դեպի Հայաստան` առաջարկելով օգտվել մշակութային տուր Հայաստանում փաթեթից: Հայտնի է, որ հայկական մշակույթի ակունքները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից: Վերջերս Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող Արենի-1 կամ «Թռչունների քարայր» կոչվող քարանձավում հնագիտական պեղումների ժամանակ Հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը, որը օվալաձև է, կարված կովի կաշվի ամբողջական կտորից, հետևի և առջևի մասերում հատուկ քուղերով ոտքին կապվելու հնարավորությամբ: Ըստ գիտնականների, այն կարվել է հենց ոտքին: Դրա երկարությունը 24,5 սմ է և համապատասխանում է ներկայիս 37 համարին: Ներսից կոշիկը պատված է խոտով, ըստ երևույթին՝ ձևը չկորցնելու համար:
Հնագետները կոշիկի քուղերի նմուշները անմիջապես ուղարկել են Կալիֆորնիայի և Օքսֆորդի համալսարաններ՝ հետազոտության և 1 տարի հետո ստացվել են ռադիոածխածնային անալիզի ապշեցնող արդյունքները. հայ հնագետների հայտնաբերված կոշիկը 5.637-5.387 տարեկան է: Այժմ կոշիկը ցուցադրվում է այն քարանձավում, որտեղից պեղվեծ է: Մշակութային տուր Հայաստանում փաթեթում ներառված է նաև այցելություն այդ քարանձավ, որտեղ ցուցադրված են հնագույն այլ իրեր:
Հայաստանում դեռ շատ կան բացահայտման սպասող վայրեր: Ուստի եթե այցելեք Հայաստան` դուք էլ բացառիկ առիթ կունենաք մասնակցելու հնէաբանական պեղումներին, հանդիպելու հնէաբանների հետ և նրանց հետ նոր էջեր բացահայտելու հայոց պատմության մեջ:
Կատարելով մշակութային տուր Հայաստանում` կարող եք հիանալ Գեղամա, Սյունյաց լեռներում և այլ վայրերում հայտնաբերված հնագույն ժայռապատկերներով, որոնք պատկերում են հին մարդու անասնապահական, որսորդական կյանքը, ռազմի տեսարաններ: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (Լճաշեն, Վանաձոր և այլն): Դրանցում գտնված բարձր ճաշակով ու արվեստով պատրաստված զենքերը, գործիքները, կենցաղային առարկաները, արձանիկները, զարդերը և այլն վկայում են հին հայկական մշակույթի բարձր զարգացման մասին:
Մեր երկրի հարուստ պատմությունը պահպանվել է ճարտարապետական կոթողներում, անտիկ պաշտպանական ամրոցներում և բերդերում, կենցաղի տարբեր առարկաներում, գրավոր հուշարձաններում:
Մշակութային տուր Հայաստանում նախաձեռնելով` դուք նաև կայցելեք հնադարյան հոյակերտ տաճարային և պալատական համալիրներ, վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության ինքնատիպ կոթողներ և կունկնդրեք դրանց հզոր պատմությունը, կլսեք հնագույն ամրոցների ու բերդերի և հայկական քրիստոնեական տաճարների, ժանեկազարդ ու աշխարհում եզակի խաչքարերի պատմությունները:
Հայաստանում կա ավելի քան 50 000 ձեռատաշ խաչքար, որոնցից ոչ մեկը մյուսին նման չէ: Խաչքարերը, որոնք հաճախ կշռում են մի քանի տոննա, ստեղծվել են ծանր, երկարատև աշխատանքի արդյունքում` տաղանդի ու համբերատարության շնորհիվ: Մինչ օրս էլ հայ վարպետները պահպանել են խաչքարակերտության արվեստի գաղտնիքները և շարունակում են նախնիների գործը: Խաչքարերը ծառայել են որպես տապանաքար` կարևոր իրադարձությունների առիթով, ինչպիսիք են ճակատամարտերում հաղթանակները, եկեղեցիների, տաճարների, ջրատարների կառուցումը: Դրանք տեղադրվում էին սրբավայրերում, գերեզմանատներում, ճամփեզրերին, ինչպես նաև բլուրների ու ժայռերի վրա: Հին հայկական գերեզմանատները հարուստ են այդ ճարտարապետական կոթողներով: Նորատուսում գտնվող միջնադարյան գերեզմանատունը կա մոտ 900 խաչքար, որոնցից մի քանիսի բարձրությունը հասնում է 1,5 մ-ի:

Հայաստանը եկեղեցիների երկիր է: Ամենավաղ ժամանակաշրջանի քրիստոնեական տաճարը Սուրբ Էջմիածնի մայր տաճարն է, որը կառուցվել է 303 թ: Բայց Հայոց երկրում այլ հոյակերտ տաճարներ ու եկեղեցիներ կան, որոնք ոչ միայն քրիստոնեական կրոնի նկատմամբ հայ ժողովրդի տածած ակնածանքի ու հավատարմության, այլև Հայաստանում եկեղեցաշինական յուրօրինակ արվեստի գոյության վկայությունն են: Մշակութային տուր Հայաստանում մեր փաթեթը ներառում է մի շարք այցելություններ դեպի այդ վանքերը, որոնց ժամանակ կծանոթանաք նաև հայերի քրիստոնեական պատմությանը և ճարտարապետական արվեստին: Հայոց տաճարները խիստ տպավորիչ են իրենց ճարտարապետական կատարելատիպ արժանիքներով ու շեշտված վեհությամբ: Հիասքանչ վանքերը մարմնավորում են հայ ճարտարապետական հանճարը, հոգևոր մշակույթի հնադարյան ավանդները: Բոլոր շինարարություններն իրականացել են հիմնականում նվիրատվությամբ և նվիրատու էին ոչ միայն անհատ իշխաններ, թագուհիներ, հոգևորականներ, այլև պարզ շինականներ, քաղաքացիներ, որոնք իրենց առատաձեռնությամբ արտահայտել են իրենց կրոնական ջերմեռանդությունը և գալիք սերունդներին թողել անմոռաց հիշատակ:
Եթե որոշել եք հանգստանալ հոգևոր, մշակութային բացառիկ ժառանգություն ունեցող երկրում, նոր անմոռանալի տպավորություններ ստանալ և բազմաթիվ նորություներ իմանալ մարդկության հնագույն պատմությունից` անցկացրեք ձեր արձակուրդները Հայաստանում:

Ամրագրում
Անուն (*)
Invalid Input
Ազգանուն (*)
Invalid Input
Հասցե (*)
Invalid Input
Հեռախոս
Invalid Input
Էլ. փոստ (*)
Invalid Input
Տուր (*)
Invalid Input
Ամսաթիվ
Invalid Input
Invalid Input
Հյուրանոց
Invalid Input
Սենյակների քանակը
Invalid Input

Invalid Input