HOT TOUR

Կապ

Արձակուրդներ

Բացառիկ հանգիստ եք ուզում` անցկացրեք արձակուրդը Հայաստանում

Անցկացրեք ձեր արձակուրդը Հայաստանում, ուր ոմանք այցելում են ուխտագանացության համար, մյուսները` հանդիպելու հյուրընկալ հայ մարդկանց, ծանոթանալու նրանց արժեքների հետ:

Եթե որոշել եք արձակուրդը Հայաստանում անցկացնել, ապա դիմեք մեզ: Յուրաքանչյուր մարդ իր նախասիրությունն ունի` մեկը սիրում է աշխույժ, արկածներով ու վառ տպավորություններով լի հանգիստ, մեկ ուրիշը նախընտրում է ազատ ժամանակն անցկացնել բացառապես բնության գրկում կամ ուսումնասիրել այլ երկրների մշակութային, պատմական արժեքները, հոգևոր հարստությունը: Մեր ընկերությունը կբավարարի անգամ ամենաքմահաճ հաճախորդի ցանկությունը` Հայաստանում անցկացրած ժամանակը հնարավորինս արդյունավետ ու հաճելի անցկացնելու հնարավորություն ընձեռելով: Հայաստանը շատ հին մշակույթ և հարուստ պատմություն ունի: Այն դարերի ընթացքում բազմիցս կորցրել ու վերագտել է իր պետականությունը, և այսօր` չնայած դարավոր պատմությանը` այն շատ երիտասարդ է` որպես նոր հանրապետություն` զարգացած և ուրույն կենսակերպով, խոր արմատներ ունեցող, բայցև արդի մշակույթով, հյուրասեր բնակչությամբ:
Այստեղ պարբերաբար մեծածավալ մշակութային և սննդային փառատոն-տոնակատարություններ են կազմակերպվում: 
Շուրջ տարին այստեղ կազմակերպվող դասական երաժշտության, կինոյի փառատոները հնարավորություն են տալիս դասական արվեստի երկրպագուներին անգամ արձակուրդը Հայաստանում անցկացնելու ժամանակ վայելել ոչ միայն հայ, այլև փառատոներին հրավիրված օտար երաժիշտների անզուգական, վիրտուոզ կատարումները:
Արդեն մեծ համբավ են ձեռք բերել դոլմայի, գինու, խորովածի և այլ փառատոները, որոնք հայկական ընտիր ճաշատեսակներն ու դարավոր ավանդույթներով պատրաստվող, բուժիչ հատկություններով օժտված գինին համտեսելու և դրանց համն ընդմիշտ հիշողության մեջ դրոշմելու հնարավորություն են ընձեռում ոչ միայն տեղացիներին, այլև օտարերկրյա հյուրերին: Հայաստանի հյուրընկալ դռները բաց են բոլորի առջև:
Զբոսաշրջիկներին այստեղ գրավում է եզակի հնագույն պատմությունը, հայկական մշակույթը, որը հայերը պահպանել են հազարամյակներ շարունակ, բնության աննման գեղեցկությունը, վայրի բնության գրկում հանգստանալու հնարավորությունը, լեռների բնակիչների կենսակերպը, նրանց հարկի տակ էկոլոգիապես մաքուր և առողջարար սնունդ համտեսելու, ինչպես նաև այդ մթերքների պատրաստմանը մասնակցելու եզակի հնարավորությունը: Հետևաբար արձակուրդը Հայաստանում հաճելին առողջարարի ու օգտակարի հետ համատեղելու հնարավորություն է:
Հայ ժողովրդի ամենամեծ արժեքներից են հին ձեռագրերը: Աշխարհում կան մոտ 30 000 հայկական հին ձեռագրեր, որոնց մեծ մասը (մոտ 17 000) պահպանվում են Երևանում գտնվող Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում` հին ձեռագրերի ինստիտուտում: Հայկական ձեռագրերը իր ժողովրդի նման կրել են պատմության ողբերգական իրադարձությունների ազդեցությունը: Հայ ժողովրդը միշտ սրբությամբ է վերաբերվել իր ձեռագրերին, պահպանել, փրկել օտարազգի բռնակալներից, վերականգնել դրանք: Պատմական գրառումների մեջ ձեռագրերի մասին միշտ խոսվել է ինչպես կենդանի, շնչավոր էակի մասին: Մեզ հասել են բազմաթիվ պատմություններ, թե ճակատագրական պահերին մարդիկ ինչպես էին կյանքի գնով փրկում ոչ թե տասնամյակների ընթացքում կուտակած իրենց ունեցվածքը, այլ հնագույն մատյանները: Արձակուրդը Հայաստանում անցկացնելը նաև առիթ է լինելու հայոց ձեռագրապահոցում և ուսումնասիրելու հայկական ձեռագիր մատյաններն ու դրանցում հավերժացված մանրանկարչական բացառիկ արվեստը:
Հայկական ամենամեծ ձեռագիր գիրքը` «Մշո ճառընտիր»-ը, որը գրվել է 1200-ից 1202 թվականներին հայոց Երզնկա քաղաքի Ավագ վանքում, մագաղաթի վրա և ունի 604 թերթ, 128 էջ, 1915թ. հայերի ցեղասպանության ժամանակ կրակի ճիրաններից փրկել են երկու կանայք: Նրանք գիրքը բաժանում են երկու մասի, քանի որ այն բավականին ծանր էր  և բացի դա` այդպես գոնե հույս կար, որ եթե կանանցից մեկը զոհվի` մյուսը գրքի մի մասը կկարողանա փրկել կործանումից: Այդ կանանցից մեկը հասնում է Սբ. Էջմիածին` Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն, և հանձնում է ձեռագիրը եկեղեցուն, իսկ երկրորդը ճանապարհին զոհվում է: Մահից առաջ նա ձեռագրի իր մասը թաղում է Էրզրում քաղաքի վանքի բակում: Հետագայում ձեռագիրը գտնում է մի ռուս զինվորական, ով այն տանում Թիֆլիս և նվիրում հայկական համայնքին: 20-րդ դարի 20-ական թվականներին ձեռագիրը բերվում է Հայաստան, և այժմ նրա երկու կտորն էլ պահպանվում են Մատենադարանում:
Մենք հրավիրում եք ձեզ հայտնաբերելու ձեր Հայաստանը, մենք հատուկ մեր հյուրերի համար նախատեսել ենք հետաքրքիր արշավներ և քայլարշավներ Հայաստանում` այն ճանապարհներով, որոնցով ժամանակին սլացել են արքաներն ու թագուհիները, այն վայրերով, որտեղ արյունահեղ մարտեր են մղվել և տեղի ունեցել պատմական հիշարժան իրադարձություններ:

Ամրագրում
Անուն (*)
Invalid Input
Ազգանուն (*)
Invalid Input
Հասցե (*)
Invalid Input
Հեռախոս
Invalid Input
Էլ. փոստ (*)
Invalid Input
Տուր (*)
Invalid Input
Ամսաթիվ
Invalid Input
Invalid Input
Հյուրանոց
Invalid Input
Սենյակների քանակը
Invalid Input

Invalid Input