HOT TOUR

Կապ

ՈՒխտագնացություն

Նախաձեռնեք ուխտագնացություն դեպի Հայաստան` առաջին քրիստոնյա երկիր
Ձեր այցելությունը Հայաստան կդառնա յուրօրինակ ուխտագնացություն դեպի Հայաստան`քրիստոնեական ավանդույթների և Քրիստոսին առաջինն իր հոգու մեջ ընդունած ժողովրդի երկիր:
Պետք չէ երկար մտածել, թե որտեղ անցկացնեք ձեր հանգիստն այս տարի: Ժամանակն է կատարել ուխտագնացություն դեպի Հայաստան, վերջապես ոտք դնել այն երկիրը, որն առաջինն աշխարհում քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: Հայաստանն իր յուրահատուկ կերպարն ունի, որ տարբերվում է աշխարհի բոլոր այլ երկրներից: Այս երկրից այնպիսի իմաստուն հանգստություն է ճառագում, որ այստեղ մարդն իրեն զգում է ասես այլ տարածության մեջ` սկսում է գնահատել կյանքի իրական իմաստը և զգալ բնության, կյանքի հետ իր ներդաշնակ ձուլումը: Աստվածաշնչյան լեգենդի համաձայն հենց հայկական Արարատ լեռան վրա է հանգրվանել հանրահայտ Նոյյան տապանը, որի շնորհիվ երկիր մոլորակի վրա համաշխարհային ջրհեղեղից հետո պահպանվեց մարդկային ցեղը: Ահա ինչու Հայաստան կատարած ճամփորդությունը կարելի է համաձակորեն համարել ճամփորդություն դեպի մարդկության ակունքները: Այն կարելի է համարել ուխտագնացություն դեպի Հայաստան, որը հնարավորություն է շփվելու սրբությունների հետ: Իսկ սրբավայրերն այստեղ բազմաթիվ են` տաճարներ, եկեղեցիներ, վանական համալիրներ: Այդ ամենը վկայում է հայ ժողովրդի աստվածասիրության, քրիստոնեական հավատքի կայունության մասին:
Արարատ լեռը` որպես աստվածաշնչյան պատմության թերևս միակ վկա, դեռ հնուց ուխտատեղի է դարձել աշխարհի շատ քրիստոնյաների համար: Օտարերկրացիները որպես ուխտագնացներ Հայաստան են եկել դեռևս հնագույն ժամանակներում, երբ Արարատ լեռը դեռ պատված չէր ձյունով, և տեսանելի էր հսկայական Նոյյան տապանը: Հետագայում երկրագնդի ջերմաստիճանի նվազման հետևանքով տապանը, որը մի ժամանակ փրկել էր մարդկության կյանքը, մնաց ձյան տակ: Շատ գիտնականներ ու հետազոտողներ, լեռնագնացներ փորձել են գտնել տապանը, որոնումները շարունակվում են մինչ օրս, սակայն տապանը գտնելու մասին դեռ դրական արձագանքներ չկան` չնայած այն բանին, որ ժամանակ առ ժամանակ տապանը հայտնաբերելու մասին հայտարարություններ են հնչում, բայց փնտրողների հույսերը դեռ չեն արդարացել: Սակայն որոշ գտածոներ են հայտնաբերվել, որոնք հաստատում են տապանի գոյության փաստը: Օրինակ Արարատ լեռան գագաթին հայտնաբերված փայտի կտորը, որի վաղեմությունը ըստ լաբորատոր հետազոտությունների` համընկնում է տապանի կառուցման ժամանակաշրջանին:
Եթե դեպի Երուսաղեմ ճամփորդությունը ուխտագնացություն է այն երկիր, որտեղ մկրտվել և իր վարդապետությունն է քարոզել Հիսուս Քրիստոսը, ապա կատարելով ուխտագնացություն դեպի Հայաստան` ոտք կդնեք այն երկիր, որն առաջինը ընդունեց Քրիստոսի վարդապետությունը: Հայ ժողովուրդն առաջինն ընկալեց և ընդունեց նոր վարդապետության առաջադիմական գաղափարները, հրաժարվեց հեթանոսական հնացած հավատալիքներից և քրիստոնեական հավատքի հիմքերի վրա ստեղծեց նոր և առաջադեմ մշակույթ, փորձեց հենվել բարոյականության նոր` մարդասիրական սկզբունքների վրա: Հայաստանում, ըստ ավանդության, քրիստոնեություն են քարոզել Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից երկուսը` Թադեոսը և Բարդուղիմեոսը: Մեր եկեղեցին կոչվում է Առաքելական, քանի որ նրա հիմքը դրել են այդ առաքյալները: Բայց սկզբնական շրջանում, ինչպես ամենուրեք, Հայաստանում նույնպես քրիստոնեությունը հալածվել է մինչև 301 թվականը, երբ Հայոց Տրդատ III թագավորը այն հռչակեց պետական կրոն: Հետաքրքիր է այդ իրադարձության նախապատմությունը: Տրդատ արքան սկզբնական շրջանում թշնամաբար տրամադրված լինելով քրիստոնյաների հանդեպ` բռնում և Արտաշատի արքունի բանտում` Խոր Վիրապում է բանտարկում նոր վարդապետության մոլեռանդ քարոզիչ Գրիգոր Լուսավորչին և պատվիրում, որ նրան ոչ սնունդ և ոչ էլ ջուր տան: Եթե դուք կատարեք ուխտագնացություն դեպի Հայաստան, ապա կտեսնեք այն խոր հորը, որում երկար ժամանակ բանտարկված է եղել Հայաստանի առաջին կաթողիկոսը: Գրիգոր Լուսավորիչն այդպես էլ կմնար այդ խոր փոսում, եթե Աստծո կամոք Տրդատը չհիվանդանար և հոգեկան ու մարմնական ցավերի մեջ չընկներ: Այդ ժամանակ արքայի քույր Խոսրովինդուխտը երազ է տեսնում, որ եղբորը կարող է օգնել միայն բանտարկված Գրիգորը: Արքան հրամայում է ազատել բանտարկյալին և այդ ժամանակ մեծ է լինում բոլորի զարմանքը, որ երկար օրեր առանց սննդի ու ջրի մնացած Գրիգորը ոչ միայն կենդանի էր, այլ շատ առողջ ու խնամված տեսք ուներ: Մտածելով, որ դա Աստվածային շնորհ է` Տրդատն ու պալատականները հավատքի են գալիս, առավել ևս, երբ Գրիգորը առանց դեղերի բուժում է արքային: Դրանից հետո Հայաստանում հեթանոսական հավատալիքները արգելվեցին, և պետական կրոն հռչակվեց քրիստոնեությունը: Երկրի կարևոր հոգևոր կենտրոն Աշտիշատում հեթանոսական աստվածներ Արամազդի, Վահագնի, Անահիտի տաճարները կործանվեցին և փոխարենը կառուցվեց առաջին քրիստոնեական եկեղեցին: Ուխտագնացություն դեպի Հայաստան նախաձեռնությունը ձեզ հնարավորություն կտա այցելել այն եկեղեցիները, որոնք կառուցվել են հեթանոսական տաճարների տեղում, իսկ դրանցից որոշները կառուցվել են պարզապես հեթանոսական մեհյանների վրա:
Հայաստանը գնահատելի է ոչ միայն կրոնական զբոսաշրջության, այլև մշակութային զբոսաշրջության սիրահարների համար: Նրանց գրավում է հայերի յուրօրինակ և դարերի հնություն ունեցող մշակույթն ու պատմությունը: Այդ ամենին ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս կատարելու մշակութային տուր Հայաստանում:

Ամրագրում
Անուն (*)
Invalid Input
Ազգանուն (*)
Invalid Input
Հասցե (*)
Invalid Input
Հեռախոս
Invalid Input
Էլ. փոստ (*)
Invalid Input
Տուր (*)
Invalid Input
Ամսաթիվ
Invalid Input
Invalid Input
Հյուրանոց
Invalid Input
Սենյակների քանակը
Invalid Input

Invalid Input