HOT TOUR

Կապ

Տուրեր

Անմոռանալի տուրեր դեպի Հայաստան` քաղցրահամ մրգերով հայտնի երկիր:
Տուրեր դեպի Հայաստան, երկիր, որի մասին ամերիկացի նկարիչ Ռոքուել Քենտն ասել է. <<Եթե ինձ հարցնեն, մեր մոլորակի վրա որտեղ կարելի է հանդիպել մեծ հրաշքների, ես, առաջին հերթին, կնշեի Հայաստանը... >>: 

Մեր ընկերությունն առաջարկում ենք ձեզ կատարել տուրեր դեպի Հայաստան: Դեռ հին դարերից Հայաստանը հետաքրքրել է օտարերկրյա ճանապարհորդներին, մշակութային գործիչներին, պատմիչներին, զավթիչներին և դիվանագետներին, ովքեր իրենց հուշերում բազում հիացական նկարագրություններ են թողել այդ երկրի մասին: Բայց որքան էլ պատկերավոր լինեն այդ նկարագրությունները` Հայաստանի հմայքը կարելի է զգալ միայն այդ երկիր այցելելով, այդ երկրի շունչը զգալով և աչքով տեսնելով այդ երկրի բոլոր արժեքները: Մեր ընկերությունը ձեզ նման հնարավորություն է տալիս` առաջարկելով մշակութային, պատմական, արկածային, ազգագրական, հնէաբանական, էկոլոգիական, ագրոնոմիական և այլ տուրեր դեպի Հայաստան: Ինչո±վ է գրավիչ Հայաստանը` պատմամշակութային հուշարձաններով, որոնցից շատերի վաղեմությունը վկայում է այս հողում հնագույն քաղաքակրթությունների գոյության և դեռ այդ ժամանակներում մշակութային բարձրագույն արվեստի ու ճարտարապետական փայլուն մտքի գոյության մասին: Հայաստանն աչքի է ընկնում յուրօրինակ բնապատկերներով, տեսարժան բնավայրերով, կուսական անտառներով, բարձր ու ձյունապատ, դժվարմագլցելի լեռնագագաթներով, լեռնային բուժիչ օդով, հայկական անկեղծ հյուրասիրությամբ ու աննման մրգերով: Օրինակի` ծիրանով, որը աշխարհում հայտնի է որպես հայկական ծագում ունեցող պտուղ: Ծիրան բառը հայկական ծագում ունի և նշանակում է տիեզերական պտուղ: Ծիրանենին նաև համարվում է կենաց ծառ: Այն և դրա պտուղն օժտված են ուժեղ էներգետիկական ազդեցությամբ: Եթե մարդու սրտին ծանրություն է իջել, ընկճված է ու մելամաղձոտ, ապա նա ծիրան կամ ծիրանի մուրաբա պետք է ճաշակի: Այս միրգը հարուստ է օրգանիզմի համար անհրաժեշտ օգտակար նյութերով և պահպանում է տարբեր հիվանդություններից` հատկապես սրտանոթային, երիկամային, լյարդի, այդ պատճառով այն անվանում են նաև առողջության պտուղ:
Տուրեր դեպի Հայաստան ծառայությունից օգտվելով` մի մոռացեք վերադարձին ձեզ հետ վերցնել հայկական խորհրդանիշ համարվող մեկ այլ միրգ: Թագը կրող այդ միրգը հայերն անվանում են նուռ: Նուռը Հայաստանում յուրօրինակ խորհրդանիշ է համարվում և այդ պտուղի նմանությամբ հայ վարպետները տարատեսակ հուշանվերներ են պատրաստում, որպեսզի այս երկրի այցելած օտարերկրացին իր հետ մի փոքրիկ Հայաստան տանի` նռան տեսքով` լինի դա ծաղկաման, մոմակալ, գրչաման, ժանեկազարդ սփռոց, նռազարդ թիկնոց կամ վզնոց` պատրաստված փայտից: Նուռը Հայաստանում հարստության և առատության, պտղաբերության խորհրդանիշ է համարվում: Հայկական հնագույն ծեսերից մեկի համաձայն` հարսնացուն պետք է նռով հարվածեր պատին և որքան նռան հատիկ ընկներ գետնին` այդքան երեխա էր նրան վիճակված ունենալ:
Եվս մեկ խորհրդանիշի` խաղողի պաշտամունքը Հայաստանում շատ վաղ պատմություն ունի և այդ մրգի մասին մի շարք լեգենդներ են հյուսվել, որոնք ձեզ կպատմեն մեր գիտակ զբոսավարները, երբ դուք ձեր հանգիստն անցկացնեք չնաշխարհիկ Հայաստանում` օգտվելով մեր առաջարկած տուրեր դեպի Հայաստան ծառայությունից: Ի դեպ, խաղողի վազերն այստեղ սկսել են աճեցնել հնագույն ժամանակներից` դեռ Ուրարտական թագավորությունում: Ուրարտական արքաների աճեցրած խաղողի այգիները հասել են մինչ մեր օրերը` պահպանելով հայկական խաղողի վաղնջական տեսակները: Հնագույն ժամանակներից խաղողը համարվել է պտղաբերության, կենսախնդության և երիտասարդության խորհրդանիշ: Հայաստանում խաղողի առաջին բերքն անպայման օրհնվում է եկեղեցում և այդ ծեսը կոչվում է խաղողօրհնեք: Այդ տոնը նվիրված է Սուրբ Աստվածամոր վերափոխմանը, երբ Քրիստոս Մարիամ Աստվածածնին իր խոստման համաձայն երկինք է տանում` հրեշտակների զորքի ուղեկցությամբ: Հայաստանում ընդունված է, որ խաղող կարելի է ուտել միայն այն օրհնելուց հետո: Օրհնված խաղողից գինի են պատրաստում, որը պահվում է մինչև մյուս վերափոխման տոնը` որպես բերքի առատության խորհրդանիշ:
Եթե որոշել եք կատարել ճանապարհորդություն դեպի Հայաստան` հավատացեք` այստեղից կվերադառնաք բազում բացահայտումներ կատարած և հոգով ավելի հարստացած:

Ամրագրում
Անուն (*)
Invalid Input
Ազգանուն (*)
Invalid Input
Հասցե (*)
Invalid Input
Հեռախոս
Invalid Input
Էլ. փոստ (*)
Invalid Input
Տուր (*)
Invalid Input
Ամսաթիվ
Invalid Input
Invalid Input
Հյուրանոց
Invalid Input
Սենյակների քանակը
Invalid Input

Invalid Input