HOT TOUR

Կապ

Ճանապարհորդություն

Ճանապարհորդություն դեպի Հայաստան` հանգած հրաբուխների և արևի երկիր
Նախաձեռնելով ճանապարհորդություն դեպի Հայաստան` կհայտնվեք մարդկության բնօրրանում, կճամփորդեք մարդկային հասարակության զարգացման փուլերով` ձևավորման օրվանից մինչև մինչև մեր օրերը:
Այս երկրի տարածքում, որն այսօր կազմում է պատմական Հայաստանի մեկ տասներորդ մասը միայն, գտնվում են ավելի քան 25 հազար պատմական և մշակութային հուշարձաններ, որոնք ներկայացնում են մարդկային հասարակության զարգացման բոլոր փուլերը` ձևավորման օրվանից մինչև մեր օրերը: Կատարելով ճանապարհորդություն դեպի Հայաստան` դուք հնարավորություն կստանաք թերթելու ոչ միայն հայերի, այլև ողջ մարդկության պատմության, անգամ երկրի երեսից ընդմիշտ վերացած ժողովուրդների հնագույն էջերը:
Հայկական լեռնաշխարհը մարդկության քաղաքակրթության առաջացման կենտրոններից մեկն է: Այդ մասին վկայություններ են կան Աստվածաշնչում: Լեգենդի համաձայն` հայերն առաջացել են Նոյի մի ծոռից` դյուցազն Հայկից, համաշխարհային ջրհեղեղից հետո: Հայերի նախնիները աշխարհում առաջին ցեղախմբերից են եղել, որոնք հանքաքար են հայթայթել, հայտնաբերել են մետաղը և սկիզբ դրել երկաթե դարին: Հայաստանում ամեն քայլափոխի դուք կարող եք հայտնաբերել պատմական այս վկայությունների բազմաթիվ հետքեր ու ապացույցներ, ուստի Հայաստան կատարած ձեր շրջագայությունը նաև կվերածվի յուրօրինակ գիտական ճամփորդության: Ճանապարհորդություն դեպի Հայաստան նախաձեռնությունը ձեզ համար անմոռանալի ուղևորություն կդառնա: Այստեղ են գտնվում հայկական և համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներ` մեգալիթի ժամանակաշրջանի յուրօրինակ հնագիտական հուշակոթող Զորաց դաշտի (Քարահունջ) աստղադիտարանը (մ. թ. ա. 4-2-րդ հազարամյակ), որի կրկնօրինակը` Սթոունհենջը կառուցվել է շատ ավելի ուշ ժամանակաշրջանում, Մեծամորի մետաղագործական հնագույն կենտրոնը և աստղադիտարանը, Ուրարտական Էրեբունի և Արմավիր ամրոցները, հայերի հեթանոս լինելու միակ վկան` Արևի հեթանոսական տաճար գեղաշուք Գառնին և աշխարհում առաջին քրիստոնեական տաճարը` Սուրբ Էջմիածինը, որը կառուցվեց ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեական կրոնի մուտք գործելու և որպես պետական կրոն հաստատվելու:
Ճանապարհորդություն դեպի Հայաստան` բնության անկրկնելի թանգարան: Տարվա եղանակների բազմազանությունը, լեռնալանջերն ու գագաթները, բարձրլեռնային լճերն ու գետերը, խոր կիրճերը, գոգավորությունները, փոփոխվող լանդշաֆտներն յուրատիպ են դարձնում Հայաստանի աշխարհագրությունը: Բնության թանգարաններից են բիբլիական Արարատ լեռան հանգած հրաբուխները, հանրապետության ամենաբարձր լեռնագագաթը` Արագածը, հրաբխային 150 փոքր և մեծ խառնարաններով հայտնի Գեղամա լեռնաշղթան, լեռնային գեղեցկուհի Սևանա լիճը,  որը ծովի մակարդակից բարձր է 1900 մ, Որոտան, Ազատ, Արփա, Քասախ գետերի խոր ու խորհրդավոր կիրճերը:
Հայաստանը գրավիչ է զբոսաշրջիկների համար նաև չքնաղ ալպիական մարգագետիններով, հնագույն լեռնաշղթաներով, ինքնատիպ ազգային խոհանոցով և  մշակութային արժեքներով:
Եթե որոշել եք կատարել ճանապարհորդություն դեպի Հայաստան` դուք հնարավորություն կունենաք տեսնելու և ճանաչելու բիբլիական երկիրն ու ժողովրդին: Բայց ոչ միայն դա` Հայաստանը հայտնի է  անուշահամ մրգերով, լեռների մաքրամաքուր ջրով: Այստեղ ջուրը իսկական պարգև է, քանի որ յուրաքանչյուր լեռնային աղբյուրից կարելի է համտեսել հայոց քաղցրահամ ջուրը, իսկ եթե հեռու եք բնությունից` նույն անմահական ջուրը կարող եք համտեսել հայոց քաղաքներում գրեթե ամեն քայլափոխի տեղադրված ցայտաղբյուրներից,  որոնք ևս հայոց աշխարհի եզակի հուշակոթողներից են: Լեգենդի համաձայն` այդ ցայտաղբյուրներից հոսող ջուրը օրհնված է այդ հուշակոթողը կառուցած վարպետի կողմից, և նա, ով համտեսի դրանից հոսող ջուրը` ինքն էլ կարժանանա այդ օրհնանքին: Բայց Աստված չանի` ցայտաղբյուրին մոտենա չարոգի մեկը` ջուրը կցամաքի: Ցայտաղբյուրները նաև յուրօրինակ հուշաղբյուրներ են, քանի որ դրանցից շատերը կառուցվել ենայս անցավոր կյանքը լքած ինչ-որ մեկի  հիշատակը հավերժացնելու համար:
Ձեր հուշերում ընդմիշտ կպահպանվի անկրկնելի ճանապարհորդությունը դեպի Հայաստան` երկիր, որտեղ հողի յուրաքանչյուր շերտը գաղտնիքներ է թաքցնում և որտեղ ձեզ բազում հետաքրքիր բացահայտումներ են սպասում:
Հայաստանը քրիստոնեական հնագույն երկիր է, առաջինը, որը ճանապարհ բացեց Քրիստոսի տարածած և միակ ճշմարիտ հավատքին: Եվ ձեր այցելությունը կարող է դառնալ նաև ուխտագնացություն դեպի Հայաստան:

Ամրագրում
Անուն (*)
Invalid Input
Ազգանուն (*)
Invalid Input
Հասցե (*)
Invalid Input
Հեռախոս
Invalid Input
Էլ. փոստ (*)
Invalid Input
Տուր (*)
Invalid Input
Ամսաթիվ
Invalid Input
Invalid Input
Հյուրանոց
Invalid Input
Սենյակների քանակը
Invalid Input

Invalid Input